HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են»

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին: Նախարարի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի Հանրապետության վարած քաղաքականության հետևանքով պարբերաբար և´ դիպուկահարների կրակոցների, և´ դիվերսիոն հետախուզական գործողությունների ձևերով լարվածություն էր ստեղծվում առաջին գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

Այս վերջին տարիներին այդ լարվածությունը տեղափոխվել է նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան Տավուշի մարզ: Միշտ տեղեկություն է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից նաև Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ և վերջին ժամանակահատվածում նաև որոշակի հետքեր կային: Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում, համագործակցելով նաև Ներքին գործերի, Ազգային անվտանգության ծառայության հետ, բանակի ստորաբաժանումները հայտնաբերել էին այդ հետքերը և հետքերի հետևից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին: Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաև հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված և, համագործակցելով Պաշտպանության բանակի ստորաբաժանումների և նաև իրավապահ մարմինների ստորաբաժանումների հետ, բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում:

Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաև բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ նախնական տվյալներով կա տեղեկություն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել: 

Միջոցառումներն ամբողջությամբ իրականացված են, խմբի անդամները հայտնաբերված են, այսօր Պաշտպանության բանակի հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում և´ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման և այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ և նաև ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է, այսինքն՝ այն խնդիրը, որը պետք էր կատարել բանակի և իրավապահ մարմինների համագործակցությամբ իրականացվել է: Այժմ համապատասխան հավելյալ միջոցառումներ կիրականացնենք՝ արդեն մեր բանակային զորամիավորման և պաշտպանության բանակի հրամանատարության միջև համագործակցության շրջանակում, որպեսզի հետագայում նման դեպքերը բացառվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter