HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացնելու է հսկողությունը Երևան-Սևան ճանապարհահատվածում` հաշվի առնելով, որ ամռան այս շրջանում աճել է ավտոմեքենաների հոսքը դեպի Սևանա լիճ:

«Հատկապես շաբաթ-կիրակի օրերին նկատելի է երթևեկության շեշտակի աճ»,- հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:  

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter