HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանի մամուլի ակումբի 2014-ի մրցանակակիրները

Երեւանի մամուլի ակումբը իր հիմնադրման 19-ամյակի կապակցությամբ այսօր մամուլի ամենամյա մրցանակաբաշխություն է անցկացրել: Լուսանկարչուհի Նազիկ Արմենակյանը հայ ֆոտոլրագրությունը թեմաներով եւ ռակուրսներով հարստացնելու համար արժանացել է ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին: epress.am Անկախ լրագրողների ցանցի խմբագիր Յուրի Մանվելյանը եւ օպերատոր Տիգրան Խաչատրյանը Ուկրաինայի իրադարձություններն օպերատիվ լուսաբանելու համար արժանացել են Երեւանի մամուլի ակումբի մրցանակին։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայադարան» հաղորդաշարի «Թատրոն 32» ստեղծագործական խումբը նույնպես արժանացել է Երեւանի մամուլի ակումբի մրցանակին` «Հայ գրական ժառանգության հանդեպ չհոգնած եւ չհոգնեցնող մոտեցման համար»:

ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին։

Լուսանկարը` Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter