HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկություն տարածեց N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացած նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի մասին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է տարածված մամլո հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter