HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվեց «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը մոտեցավ իր ավարտին, և Ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում  հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտարարեց մրցանակակիրներին:  

 ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). Լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները»,,ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան)

Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար:

«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան),

Սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ

«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ

«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)

Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ

«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ

«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից մի քանի հատուկ մրցանակների շնորհմամբ: Մասնավորաբար` Փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter