HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս.Գիմիշյան.«Արևմուտքը չի կարող թույլ տալ, որ Հայաստանը հենց այնպես վերցնի ու կգնա ԵՏՄ»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համոզված է` Հայաստանի անդամակցության ձգձգումը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստան-Եվրոպա հարաբերությունների նոր փուլի մեկնարկին, այլև գործելու հնարավորություն է տալու ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակին:

«Արևմուտքը չի կարող թույլ տալ, որ Հայաստանը հենց այնպես վերցնի ու գնա ԵՏՄ: Ուկրաինայի օրինակով տեսանք, չէ՞, ինչ եղավ, որ այդ երկիրը ոչնչացավ… Հայաստանը երկրորդ երկիրն է, որը հրաժարվում է եվրաասոցացումից, ու Արևմուտքը դա այդպես թողնել չի կարող: Իսկ Արևմուտքն իր գործողություններն այս հարցում կարող է իրականացնել քառյակի միջոցով` շուռ տալով պրոցեսը դեպի եվրաասոցացում: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այսօր մեր ամենակարևոր խնդիրն է ու բոլոր հարցերը` կապված ԼՂՀ ստատուս քվոյի, հայ-ադրբեջանական սահմանում կրակողների ակտիվացման հետ, պետք է նայել այս պրիզմայով»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա` խորհրդարանական քառյակի համատեղ հանրահավաքը, խոստումները` թեժ աշնան մասին, իրականություն կարող են դառնալ միայն այն դեպքում, երբ Եվրոպան սկսի համագործակցել ոչ իշխանական այդ չորս ուժերի հետ:

Մեր հարցին, թե արդյոք քառյակում բացի «Ժառանգությունից» կա՞ն ուժեր, որոնք կողմ են աոցացման պայմանգրի ստորագրմանը, Գիմիշյանը հիշեցրեց. «ԲՀԿ-ի դեպքում ես հստակ տեսնում եմ, որ նրանք ձգտում են դեպի Եվրաասոցացում. սա երևում է թե՛ նրանց հետևում կանգնած Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից, թե՛ ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչների հայտարարություններից: ԲՀԿ-ն երբեք հստակ չի ասել` կո՞ղմ է ԵՏՄ-ին, թե՞ ոչ: Նույնը առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ անուղղակի նման ակնարկ է անում, տողերի տակից երևում է, որ նման հնարավորությունը ՀԱԿ-ը բաց չի թողնի: «Ժառանգությունը» առավոտից իրիկուն պայքարում է դեպի Արևմուտք տանելու Հայաստանը, իսկ նրանցից ոչ մեկ չի ընդդիմանում այդ կուսակցությանը արտաքին նման կողմնորոշման համար: Եվ հետո օլիգարխների համար էլ ձեռնտու է Եվրոպան, ԲՀԿ-ն օրերս միացավ Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների դաշինքին, իրենք հաճախ Բրյուսել են գնում, հանդիպումներ են ունենում եվրոպացիների հետ: Արտաքինից խաբուսիկ է, թե ԲՀԿ-ն ուզում է միանալ Եվրազեսին, իրականում խորքում նրանք շահ ունեն դեպի Եվրոպա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter