HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Paypal-ն արդեն հասանելի է Հայաստանում

PayPal («Փեյփալ») հաշվին եղած գումարն արդեն կարելի է կանխիկացնել Հայաստանում՝ Idram («Իդրամ») ծառայության միջոցով: Գործում է paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը՝ վայրկյանների ընթացքում հնարավոր է իրականացնել PayPal-ի կանխիկացման գործարքը: Շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ PayPal դրամապանակի լիցքավորում Idram հաշվից:

Այս մասին հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր պաշտոնական հաղորդագրությունում:

Բացի Paypal-ից, «Իդրամ»-ի միջոցով արդեն հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը: Ընկերությունը տեղեկացնում է, որ առաջիկայում միջազգային այլ փոխանցման համակարգերը նույնպես շատ ավելի հասանելի կլինեն Հայաստանում՝ «Իդրամ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի և «Իփրայմ Գլոբալ»  (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջև համագործակցության շնորհիվ: 

Մեկնաբանություններ (2)

Արա
Իչպես ճիշտ գրանցվել Փեյփալում Հայաստանում
Արամ
Առաջինը, որ էջը բացելիս աչքտ է ընկնում, էտ փոխարժեքն է, որը հեչ ձեռնտու չէ ծառայությունից օգտվողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter