HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիոնում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

Երեկ Լիոնում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որին ներկա են գտնվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային այլ գործիչներ:

Հիշեցնենք, որ Լիոնի գլխավոր հյուպատոսը Ռուսաստանի ամենահարուստ հայերից, «Ռեսո» ապահովագրական ընկերության համահիմնադիր Նիկոլայ Սարկիսովն է: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ նշելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել նաեւ Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter