HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի քաղաքապետի ավտոմեքենան պայթել է ականի վրա

Այսօր ժամը 06.30-ի սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդ` Ա. Խ.-ը (ծնվ. 1967թ.-ին ) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը (ծնվ. 1961թ.-ին) , Ա. Բ.-ը ( ծնվ. 1961թ.) և Գ. Ա.-ը ( ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել են «Զվարթնոց» օդանավակայան և հոսպիտալացվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը «Հետքին» հայտնեց, որ շտապում է «Էրեբունի» հիվանդանոց եւ այս պահին տեղյակ չէ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի առողջական վիճակի մասին: «Քաղաքապետը արձակուրդի մեջ է եղել, չգիտեմ, թե ինչ է կատարվել, նոր եմ գնում հիվանդանոց»,- «Հետքի» հետ զրույցում ասաց աշխատակազմի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter