HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վահե Ղուկասյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Աշոտ Մանուկյանի, ավարտվեց Վահե Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Մեղադրող կողմը նախորդ դատական նիստին միջնորդել էր 22 տարվա ազատազրկման դատապարտել քրեական օրեսգքրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Վահե Ղուկասյանին:  Վերջինս Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է: 

Այսօր պաշտպանական ճառով դատարանում հանդես եկավ փաստաբան Հայկ Ալումյանը: Նա դատարանին միջնորդեց Վահե Ղուկասյանին առաջադրված երկու հոդվածներով՝ 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով  եւ 104 հոդվածի 1-ին մասով ճանաչել անմեղ եւ արդարացնել՝ նշելով, որ ներկայացված մեղադրանքը չի բխում քրեական գործի նյութերից: Փաստաբանը մի շարք հակափաստարկներ բերեց, որոնք ապացուցում էին իր վստահորդի անմեղությունը: Ըստ Հայկ Ալումյանի, Վահե Ղուկասյանը ինքնապաշտպանվել է, իսկ նախահարձակ եղել է քավոր Հարութին՝ տուժող Հարություն Խաչատրյանին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն:

Ամբաստանյալը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից՝ նշելով, թե ասելիք չունի: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Ժամը 16:00-ին դատավոր Աշոտ Մանուկյանը հրապարակեց վճիռը՝ Վահե Ղուկասյանին մեղավոր ճանաչելով առաջադրված երեք հոդվածներով՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում 17տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter