HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի տարածքում ավտոմեքենա է պայթել

ԼՂՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հուլիսի 22-ին, ժամը 06:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի տարածքում ավտոմեքենա է պայթել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գառնիկ Ավետիսյանին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գառնիկ Ավետիսյանը, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռուբեն Խլղաթյանը ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Արթուր Բաղդասարյանը ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է: 

Լուսանկարը՝ http://www.police.nkr.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter