HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթն է

Հակոբ Սանասարյան, Հայաստանի Կանաչների միության նախագահ

1999թվականին  ՀՀ Ազգային ժողովը վավերացրել էՀամաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60,SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98թթ.), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացմանծրագիրը:

Այս փաստաթղթում Համաշխարհային բանկի վարկային պահանջներից ու նախապայմաններից են՝ Հայաստանի էներգահամակարգը դնել կոմերցիոն հիմքերի վրա, վերացնել ֆինանսական դոտացիաները և ծախսերը չծածկող սակագները, նախկինում կուտակված պարտքերրն ընդգրկել սակագների մեջ (այլ ոչ թե վճարել ընթացիկ եկամուտներից)և շարունակաբար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, իրականացնել անջատումների քաղաքականություն, սեփականաշնորհել էներգահամակարգը, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ներմուծումը և արտահանումը ազատականացնել, ինչպես նաև, էներգահամակարգն արդյունավետ առևտրային հիմքի վրա դնելով, հասնել այն բանին, որ էլեկտրականության սակագներն ապահովեն մրցակցային շահույթ...(Այս փաստաթղթին վերաբերող վերլուծականը 2000 թվականին հրապարակվել է «Գարուն» ամսագրի թիվ 3 և «Голос Армении»  թերթի  հուլիսի 15-ի համարներում, «Վարկեր... բնության դեմ» և «Кредиты против кредитов» վերնագրերով):

Համաշխարհային բանկի18931 փաստաթղթի բովանդակությունից պարզ երևում է, որ ՀՀ կառավարությունը ստրկաբար (կամ այլ դրդապատճառներով)ընդունել ու կատարել է բանկի բոլոր պահանջները, իսկ էներգահամակարգը ապապետականացնելու գործարքn ավելի է արագացրել, քան Համաշխարհային բանկն է պահանջել:

Ահա թե ինչու քննարկվող փաստաթղթում բանկն իր գոհունակությունն է հայտնում իր հլու-հնազանդ  ծառային՝ ՀՀ կառավարությանը, որ ստեղծել է էներգետիկայի անկախ հանձնաժողով, որն իրագործուելու է ՀՀ էներգետիկայի մասին օրենքի պահանջները, հաստատելու է  շուկայական կանոնները և կանոնակարգված սակագները,  բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները (1994թ. մեկ կՎտ ժամի միջին սակագինը կազմում էր 1,4 ցենտ,իսկ 1999թ. հունվարին այն հասավ 4,6 ցենտի), վերացրել է կենսասահմանային և անապահով խավերի համար գոյություն ունեցող զեղչերը...

Այժմ, երբ հերթական անգամ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը իրականում ստեղծվել է Համաշխարհային բանկի պահանջով և նրա զավակն է, սակագնի բարձրացումը «հիմնավորեց»  համակարգում առաջանալիք ֆինանսական ճեղքվածքով (հաշվարկվել է, որ 2014-15թթ. այն կկազմի 17,9 մլրդ դրամ),իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էլ գտնում է, որ սակագնի բարձրացումն անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նա, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները համարում է հիմնավոր (lurer.com2014.07.02):

Մինչդեռ  ՀՀ էներգահամակարգի իրական սահմանադրության՝ ՀԲ-ի 18931 փաստաթղթի մասին որևէ խոսք չկա: Շահագրգիռ կողմը ստեղծում է այն կեղծ պատկերը, որ իբր էներգահամակարգի անվտանգության ապահովումից  է բխում հերթական թանկացումը, երբ ՀՀ էներգահամակարգը կառավարվում է հենց այդ փաստաթղթով, որի մեջ անգամ նշված է սակագների բարձրացման ժամանակացույցը: Այսինքն,  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ասածների մեջ ճշմարտություն չկա: Նրանք ժողովրդից շարունակում են թաքցնել թանկացման իրական հիմքերը՝Համաշխարհային բանկի հանձնարականները:

Այստեղ նաև պետք է նշել, որ ըստ 18931 փաստաթղթի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա է դրված էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության պատասխանատվությունը: Փաստորեն, ՀՀ կառավարությունն իր որոշ նախարարությունների որոշ գործառույթները հանձնել է օտարածին և օտարի թելադրանքով գործող, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չճանաչող մի հանձնաժողովի (Համաշխարհային բանկի18931 AM փաստաթղթի վերջում դրված է Ջուդի օԿոնորի ստորագրությունը, ով ներկայացված է որպես՝ երկրի տնօրեն):

Քանի դեռ չեն կասեցվել էներգետիկայի մասին օրենսգրքի որոշ դրույթները և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությունը, անիմաստ է մտածել էներգահամակարգը ժողովրդի շահերին համապատասխանեցնելու և սակագների անօրեն բարձրացումը արգելելու մասին: Օրինակ, նշված օրենսգրքի «Կարգավորող սակագների ձևավորման սկզբունքները» 21-րդ հոդվածում ասվում է. «Էլեկտրական, ջերմային և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներումծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են՝ ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը....ե) հիմնավորված ևանհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը.է) ՀՀ կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը.թ) հիմնավորված տեխնիկական ևառևտրային կորուստների ներառումը.ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը»:

Այս հոդվածը սեփականատիրոջ ձեռքին մի առաձգական նյութ է, որը կարող է ձգել-մեծացնել այնքան, ինչքան կցանկանա: Օրինակ, կապիտալիստի համար «ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը»՝ այն էլ պետականությունը կորցրած երկրում, արդեն վճռում է ամեն ինչ: Նաև պետք է ասվի, որ մենք՝ սպառողներս, «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառում» ասվածը չենք ուզում ճանաչել, քանի որ էներգահամակարգը խիստ ցածր գնով վաճառվել է, որպեսզի սեփականատերը լուծի այդ և մյուս խնդիրները: Իսկ էլեկտրաէներգիայի  սակագների մեջ «օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը» ներառելն անմաքուր գործարք է, փաստորեն, քողարկվում է ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի իրական ինքնարժեքը: Նշվածները պետք է ներառվեն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ:

Նույն այլանդակությանը հանդիպում ենք նաև ՀՀ ջրայինօրենսգրքում, որտեղ սակագներում ներառված են՝ «ողջամիտ շահույթի ապահովումը», «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի և տեխնիկական կորուստների ներառումը» ևն(2003 թվականից ջրի սակագինը սահմանում է ՀԲ-ի հիշյալ հանձնաժողովը):

Ստեղծվել է մի ողբերգական իրողություն, երբ անգամ արտագաղթը՝ բնակչության թվի նվազումը և էլեկտրաէներգիայի ու ջրի խնայողությունը ակնհայտորեն բերելու են էլեկտրաէներգիայի և ջրի սակագների առավել մեծացման, քանի որ սեփականատերերը ՀՀ օրենքներով արդեն արտոնված են իրենց համար ողջամիտ շահույթ  ապահովել:

Ամփոփելով նշեմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումնարդյունք է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված հանցավոր համաձայնության:

23-ը հուլիսի 2014 թ.

[email protected]

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
1. Միջազգային արժույթային հիմնադրամ, այսինքն՝ ՄԱՀ ! 2. ՇԱՀՈՒՅԹԸ - գերագույն նպատակն է, աշխարհի շարժիչը! 3. Կապիտալիստին տվեք 7% շահ եւ մորը կծախի! (Մարքս): Իսկ հային տվեք 70% ու երեւակայեք թե ինչեր կծախի! ------------------------------------------------------------------- Մտածել եք, թե կոմունիստներն ինչու ձախողվեցին - գիտեք՝ ընդամենը հասարակ ՏԽՄԱՐՈՒԹՅԱՆ հետեւանքով! Պատկերացրեք, անուս սարի չոբանին ձրի «պուտեվկա» էին տալիս ու ստիպում որ գնա Սոչի կամ Սակի հանգստանալու! Իսկ բժիշկը հիվանդին խնդրում էր որ մի երկու օր ավել մնա (որպիսզի մահճակալ-օրերի պլանը կատարվի!) Ինչ է նշանակում ձրի բուժում, ուսուցում, ձրի բնակարան? Այդ միամիտները ՇԱՀԻ մասին մոռացել էին մտածել բոլորովին, տրվելով գաղափարին: Երբ գլխի ընկան՝ ուշ էր արդեն: Նրանց փոխարինեցին չուգունագլուխ ժառանգները, պողպատյա ատամներով, չլցվող ստամոքսներով՝ առանց հիմար գաղափարների! Հիմա արագացող ընթացքով, անշեղորեն ընթանում են դեպի իրենց «պայծառ ապագան» ! Տա աստված շուտ տեղ հասնեն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter