Արտյոմ Գեղամյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ`այսօր Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արտյոմ Գեղամյանը 2009-2012 թթ. աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտում որպես իրավաբան, իսկ 2013-2014 թթ. եղել է Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող:
Ա. Գեղամյանի կենսագրությանն ու աշխատանքային փորձին կարող եք ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել