HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջիվանու օրը նշել են աշուղի ծննդավայր Կարծախում (լուսանկարներ)

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ հուլիսի 26-ի առավոտյան Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ: Պատարագի ավարտին հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, հոգևոր դասի և ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին:

Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը: Վիրահայոց թեմի առաջնորդը տոնական միջոցառման ժամանակ իր խոսքում ասաց. «Ջիվանու ստեղծած արվեստով մենք ապրում ենք։ Այն, ինչ ստեղծել է նա, որը կոչվում է արվեստ, մշակույթ, անմահ է։ Նրա արվեստը հարյուրամյակներ որպես խոհափիլիսոփայություն, որպես կյանքի ուղենիշ առաջնորդում է մեզ»:

Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն էր ջիվանական երգ ու տաղով։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter