HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է «Լոռի» պանրի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ «Կումայրի կաթ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Լոռի» պանիրը վտանգավոր սննդամթերք է թողարկում: Մասնավորապես աղիքային ցուպիկի մանրէների (ԱՑԽՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով այս արտադրատեսակը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ ընկերությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter