Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Հայրենադարձ սփյուռքահայերի ներուժը


16:43, 20 հոկտեմբերի, 2011

Յաճախ եմ առիթ ունենում  վերանկախացումից յետոյ Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայ ընկերներիս հետ քննարկելու Հայաստանի, եւ որպէս ծնունդով իրանահայեր, նաեւ Իրանի հայ համայնքի ու Սփիւռքի խնդիրները։

Եւ խօսակցութիւնը ինչի մասին էլ լինի  կամայ-ակամայ յաճախ այն հասնում է գաղթին, արտագաղթին ու ներգաղթին։ Այսինչը գնաց Ամերիկա, այնինչը Հայաստան է եկել, միւսը մտածում է ինչ անել՝ մնալ թէ գնալ։

Թէեւ վիճակագրական տուեալներ չունեմ (կամ աւելի ճիշտ փնտրել ու չեմ գտել) բայց կարծում եմ անվիճելի է, որ վերանկախացումից յետոյ արտերկրի հայ համայնքների համեմատութեամբ աւելի շատ իրանահայեր են Հայաստանում կայք հաստատել, քան այլ համայնքների անդամներ։

 Եւ այս բազմաթիւ իրանահայերի մէջ (եւ չեմ կասկածում Սփիւռքի այլ համայնքներից Հայաստանում հաստատուած հայերի մէջ) քիչ չեն ուսուցիչները, համայնքային կեանքում պատասխանատւութիւն ունեցած անձինք, կառավարիչները (manager), մանկավարժները, արուեստի գործիչները եւ այլք։

«Սփիւռքի ներուժը պիտի օգտագործել»։ Լսում ենք այս նախադասութիւնն ու ընկերական շրջանակում ինքներս մեզ հարց տալիս՝ Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի ներուժի քանի՞ տոկոսն է օգտագործում Հայաստանը։ Ի՞նչ է լինում եւ ինչի՞ն է ծառայում այս մարդկանց գիտելիքը, փորձառութիւնը, կարողութիւնները։ 

Հարցը այլ կերպ ձեւակերպեմ։ Հայաստան ներգաղթած սփիւռքահայերը ինչո՞վ են օգտակար լինում հայրենիքին։ Պատասխան՝ նիւթապէս, եթէ ի հարկէ իրենց հետ բերում են որոշակի գումար ասենք բնակարան գնելու կամ մի ինչ որ աշխատանք (buisness) սկսելու համար եւ քանակապէս, այսինքն աւելացնելով Հայաստանի բնակչութեան թիւը։ Ուրի՞շ։

Ազգային կեանքով ապրող ու մտահոգ այս մարդկանցից շատերի մօտ նկատում եմ հիասթափութեան հասնող փնտրտուք։ «Արդե՞օք մեր համայնքներում աւելի շատ օգտակար չէինք հայութեան», հարց են տալիս նրանք իրենք իրենց։  Եւ այդ փնտրտուքի մէջ, երբ մանաւանդ անընդհատ խօսւում է Սփիւռքի վերակազմակերպման մասին, այդ հարցադրումը աւելի է շեշտ ստանում։

Նայում եմ պետական համակարգին՝ Կրթութեան ու գիտութեան նախարարութիւնից սկսած մինչեւ Սփիւռքի նախարարութիւն, Մշակոյթի նախարարութիւն, Գիւղատնտեսութեան նախարարութիւն, միւս նախարարութիւնները, Ազգային Ժողով, Քաղաքապետարան, նոյնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ չեմ գտնում Հայաստանում կայք հաստատած  սփիւռքահայեր, որոնք ներգրաւուած են այդ համակարգերում։

Կրկնում եմ խօսքս այն մարդկանց մասին է, ովքեր կարող են տուեալ ոլորտներում օգտակար լինել, սակայն ցաւօք ներգրաւուած չեն (եթէ կան, ապա մատահաշիւ)։ Ի հարկէ չհաշուած այն մեծահարուստ գործարարները, որոնք նշանակւում են այս կամ այն պաշտօնեայի խորհրդական առանց ընտանեօք Հայաստանում կայք հաստատած լինելու կամ առնուազն Սփիւռքի համայնքային կեանքում ներդրում ունեցած լինելու պայմաններում։ Հաւանաբար այդ մեծահարուստ գործարարների բարեգործութիւնները լրացնում են այդ բացերը։ 

Հարցը արժանի է քննարկման երկու առումով։ Առաջին, որ իրօք կարելի է օգտագործել բանատեղեակ մարդկանց գիտելիքն ու փորձառութիւնը պետական համակարգում եւ երկրորդ՝ Հայաստան-Սփիւռք փոխ-գործակցութեան տեսանկիւնից։

Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի կազմակերպումն ու նրանց ներուժի ճիշտ օգտագործումը կարող է օրինակներից մէկը լինել Հայաստան-Սփիւռք փոխգործակցութեան, որն իր հերթին ի շարս այլ բաների, կարող է նպաստել աւելի կազմակերպուած ներգաղթ իրականացնելու գործին։

Խօսքը բացարձակապէս այս կամ այն նախարարութեան կողմից սփիւռքահայերի հետ մէկ-երկու հանդիպում կազմակերպելու եւ նրանց տեսակէտներն ու ցաւերը լսելու մասին չէ։ Խօսքը պետական համակարգում նրանց ներգրաւուածութեան մասին է։

Ո՞վ կամ ո՞ր մարմինն է հետաքրքրուած կամ պատասխանատու Հայաստանում կայք հաստատած սփիւռքահայերի ճակատագրով ու նրանց ներուժի օգտագործմամբ։

Սարգիս Մկրտչեան

19.Հոկտեմբեր.2011 թուական

Երեւան


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)01:53 - 22 հոկտեմբերի, 2011
Հոյակապ հոդված է-քանի որ շատ կարևոր ու տեղին հարցեր է բարձրացնում: Արտասահմանում ապրող («սովորական») Հայերին այսօր Հայաստանում դիտում են որպես ԿԹՈՒ ԿՈՎԵՐԻ-ամեն հանդիպած փորձում է ՊՈԿԻ/ քցի- ինչքան ու ինչպես կարող է: Ու եթե( ԷԼ) չի ստացվում-դու իրենց այլևս պետք չես, խոսալու տեղ չունես ու գրողի ծոցը կարող ես կորչել-սա ՇԱՏ վիրավորական ու ՍԱՌԵՑՆՈՂ է: ԲԱՅՑ պարոն/ տիկին- բա ես քո հայրենակիցը չեմ? Բա ԴՈՒ ինքդ ԻՆՉ ԵՍ ԱՐԵԼ ԻՆՁ ՀԱՄԱՐ? Մեկը հենց ես-ԻՆՉՈՒ ես իմ էներգիան ու գիտելիքները չեմ օգտագործում Հայաստանի համար,որը ուզում եմ:ԻՆՉ է արել/անում Հայաստանի ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ինձ հետ բերելու համար? Եթե ոչ ԵՍ,ու ոչ ՀԻՄԱ-ապա ՈՎ,ու ԵՐԲ: Թե միամիտ եմ, ու օլիգարխիկ-Խաչիկները ծիծաղում են հիմա իմ կոմենտի վրա ու ԷԼԻ փորձում ինձ ԴՐՍՈՒՄ պահել, իսկ իմ հարազատներին-ՆԵՐՍՈՒՄ ու (կիսա)ՍՈՎԱԾ,որպեսզի օտար ափերում ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ աշխատած իմ մի քանի կոպեկը ԷԼԻ վերցնեն-հաջորդ «ԱՐԴԱՐ» ընտրությունները կազմակերպելու համար: Ոնց էր կոչվում? Հա,«Արի տուն»: Ըհը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
Временное хранение
Сопровождение процедур банкротства. Прайс-лист.
skladovka.ru
Печать фотографий
Работы профессиональных фотографов. Цифровая фотолаборатория.
fotolab.ru
Smeg Духовые шкафы
Каталог с описаниями Каталог бытовой техники
smg-studio.ru
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»