HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տարոն Մարգարյանը բնաջնջում է Նոր Նորքի անտառները»

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշել է. «Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ: 

Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երևանում այլևս չկան բավարար քանակով ծառեր երևանցիների թոքերի համար թթվածին արտադրելու համար:

Նոր Նորքի վարչական շրջանը հայտարարել է, որ այդ ծառածածկ հատվածում խաղահրապարակ են կառուցելու։ Քաղաքաշինական տգիտության արդյունքում փորձ է արվում Երևանի վերջին անտառներից մեկը նույնպես վերածել բետոնապատ տարածքի։ 

Այս տարրական խնդիրը չհասկացող կոռումպացված պաշտոնյաները ոչ միայն տգետ են, այլև ծանրագույն հանցագործություն են կատարում Երևան համայնքի նկատմամբ: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Այս բարբարոսությունը հավանաբար կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։ 

Պահանջում ենք անհապաղ հանել բուլդոզերները Նոր Նորքի անտառներից, պատժել մեղավորներին և վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով»:

Մեկնաբանություններ (2)

Նոր Նորք
Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաև այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթև կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Ըստ նախագծի կիրականացվեն ավելի քան 2500 նոր ծառերի տնկման աշխատանքներ: http://www.yerevan.am/am/news/nor-nork-varch-akan-shrjanowm-kbarekargvi-hert-akan-zbosaygin/#.UzKSsYnfCH4.facebookի
ռուզան
Առաջին անգամ եմ տեսնում էքսկավատորով ծառ տնկեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter