HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցը

Հունիսի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտարարություն տված քաղաքացին ներկայացրել է նաև տեսաերիզ: Տեսահսկող սարքերը ֆիքսել են գողության փորձը, ինչի հիման վրա Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գողության փորձը կատարվել էր ոստիկանի տնից:

Նկարահանումների ուսումնասիրությունից պարզվել է, որ գողության փորձ կատարողներից մեկի կողքից կախ նկատվում է ատրճանակ: Սա ոստիկանության աշխատակիցներ համար հիմք է տվել ենթադրելու, որ գողություն կատարողները կարող են լինել ոստիկաններ:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ համատեղ ձեռնարկված նիջոցառումների արդյունքում այս տեղեկությունը հաստատվել է: Գողություն կատարողներից մեկը` նախկին, մյուսը գործող ոստիկան է եղել: Իսկ գործող ոստիկանը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Մ.-ն է: Առգրավվել են ճանապարհների տեսահսկող սարքերի նկարահանումներ: Այդ նկարահանումները օգնել են պարզելու, որ նախկին և գործող ոստիկանները նախ սպասել են են մինչև տանտիրոջ մեքենան հեռանա, հետո իրենց մեքենայով կայանել տնից քիչ հեռու, մտել բակ, մոտեցել պատուհանին և փորձել բացել այն` կիրառելով տեխնիկական միջոցներ: Այնուհետև նրանք հեռացել են` հարևան բակից լսելով ձայներ: Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Մ-ն ձերբակալվել է, իսկ լիազորությունները ոստիկանության պետի հրամանով կասեցվել են: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:  

Լուսանկարը` տեսանյութից:

Մեկնաբանություններ (1)

հմ
Մեր ոստիկանը ազնվության մարնացումն է, հասարակության անձնազոհ պահապանն ու պետության սյունը ---իսկ իրարից թռցնելը հեչ բան է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter