HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել է «Լոռի» պանրի արտադրության արգելանքը

«Կումայրի կաթ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը վերացվել է: Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ արգելվել էր «Լոռու» արտադրությունը: 

«Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել Ծառայության աշխատակազմի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնակատարի զեկուցագիրը, «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Շիրակ» մասնաճյուղի փորձագիտական լաբորատորիայի եզրակացությունը (25.07.2014թ N01-28) սննդամթերքի համապատասխանության մասին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վերացվել է»,- տեղեկացնում է ծառայությունը:

Միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter