HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է թշնամուց առգրաված զենք-զինամթերքը

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է, որ ի պատասխան հուլիսի 31-ին իր կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:

Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունների` նախարարությունը ներկայացրել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: 


Ըստ ՊՆ-ի՝ հենակետում գտնվող անձնակազմը գործել էր կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ էր շպրտվել: 

Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:

Մեկնաբանություններ (1)

ed
send the weapon to OSCE Minsk group with there well know s so called balance and stupid statements.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter