HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները հայտնում են 11 զոհի մասին

Այս պահի դրությամբ ադրբեջանական մամուլը խոսում է անցած գիշեր սեփական զինուժի ավելի քան 10 զոհի մասին:

Մասնավորապես, haqqin.az-ը, «Ենի Մուսավաթին» հղում անելով, գիշերը հայտնել է, որ Ղազախի շրջանում զոհվել է 2 ադրբեջանցի սպա, ինչի մասին թերթին հայտնել են Քեմերլի գյուղի բնակիչները: Արդեն առավոտյան, «APA» գործակալությանը մեջբերելով, նույն haqqin.az-ը գրել է, որ ադրբեջանական զինուժն անցած գիշեր տվել է 8 զոհ: 

Հակառակորդ երկրի ՊՆ-ն իր հերթին պաշտոնապես հայտնել է, թե հայկական դիվերսիոն-հետախուզական խմբերը գիշերը փորձել են անցնել շփման գիծը Աղդամի ու Թերթերի (Թարթառ) հատվածներում: Նշվել է, թե հայերը կորուստներով նահանջել են, սակայն կոնկրետ թվեր ՊՆ-ն չի ասել: Իրենք, ըստ ՊՆ-ի, նույնպես կորուստներ են ունեցել: Նշվել է, որ Ղազախի շրջանում հայկական կողմի կրակոցից զոհվել է ենթասպա Իսա Զիյադ օղլու Ալմազովը (ծնվ. 1977 թ.):  

«ANS» գործակալությունն էլ հայտնել է գիշերը Աղդամ-Թերթերի հատվածում զոհված 3 զինծառայողի անուն. Գարյաղդի Էլդար օղլու Ահմեդով (1992 թ.), Վուղար Փոլադով, Էլնուր Իբրահիմով: Ըստ նույն գործակալության՝ Ադրբեջանի զինուժը անցած գիշեր տվել է 11 զոհ, որոցից 3-ը՝ Աղդամի հատվածում:  

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ հենակետում գտնվող անձնակազմը գործել էր կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ էր շպրտվել: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter