HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին: 
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter