HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 1-ին հանդիպեց  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ  և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: 

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները: Նշվեց, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու, որոնցից են Հայաստանի հարավային երկաթուղու կառուցումը և երկաթուղային ցանցի միացումը իրանական ցանցին:

Մոհամմադ Ռեյիսին ընդգծեց ճանապարհաշինական մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի կարևորությունը, միաժամանակ տեղեկացրեց, որ իրանական կողմից ևս կառուցվում է բարձրակարգ արագընթաց ճանապարհ դեպի Հայաստանի սահման, որը հետագայում լուրջ համագործակցության հնարավորություն կընձեռնի տրանսպորտի բնագավառում:

Գագիկ Բեգլարյանը ողջունեց իրանական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնեց, որ այս բնագավառում Իրանն է՛լ ավելի կակտիվացնի իր գործունեությունը:

Նախարարը նշեց նաև, որ հայկական կողմը պատրաստ է անել հնարավորինը լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարավորությունները զարգացնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով:  

Անդրադառնալով նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Գագիկ Բեգլարյանը ընդգծեց դրանց իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ հայկական կողմը մի շարք ներդրումային ծրագրեր կփոխանցի ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը՝ Իրանի գործարար միջավայրում տարածելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հոկտեմբերին Իրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter