HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ է եղել իրականում. պատմում է դիվերսանտներին դիմադրած զինվորը (տեսանյութ)

ԼՂՀ ՊԲ-ն տարածել է տեսանյութ, որտեղ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը, ով այժմ գտնվում է հոսպիտալում, պատմում է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ: 

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ հենակետում գտնվող անձնակազմը գործել էր կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ էր շպրտվել: 

 Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:


Մեկնաբանություններ (15)

Վարդան
Մի հարցում ունեմ, ինչո՞ւ կամ ինչպէս հասկանալ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը անզէն րտ դիրքերում...
Սուքիասյան Արա
Նորայր ջան, մեր ամբողջ ընտանիքով քեզ շուտափույթ ապաքինում ենք ցանկանում, շուտ առողջացիր եւ բարով ու խաղաղությամբ հասի հարազատներիդ: Թող որ նման փորձությունը վերջինը լինի քո էլ, մեր մյուս հայորդիների համար: Մենք քո ցավը տանենք, պատմությունդ հուզեց ու զվարճացրեց` միաժամանակ: Դու իսկական մեր դյուցազներգության, մեր սասնա հերոսների ժառանգն ես: Դու իսկական ու լավ հայ ես, արժանավոր զավակ: Փառք ու պատիվ հարազատներիդ, որ քեզ նման մարդ ունեն իրենց մեջ: Մենք էլ ենք ուրախ, որ քո ազգից ենք: Կեցցես:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրոք հերոսական դիմադրություն: Գալուստ Սահակյանը անպայման պիտի՛ իր թանկարժեք մեքենան նվիրի այս քաջ զինվորին: Թող ոտքով գնա ԱԺ. կամ որ ԱԺ էլ չգնա,ավելի լավ Հայաստանի համար: Ափսոս,որ այսքան քաջ զինվորներ ունեցող ՀՀ բանակի ամենավերի՛ն (ռուսա-սովետահոտ) էշելոնը դեռ հեռացված չէ: Քանի դեռ (բացառապես) հայ զինվոր/բանակ կա ՀՀ-Արցախում,Արցախը չե՛ն տարող «տալ» թյուրքին կամ ռուսին: ՀԳ. Միանում եմ Վարդան(2)-ի կոմենտին՝ ինչո՞ւ կամ ինչպէս հասկանալ ՊԲ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը անզէն (կամ մենակ) էր դիրքերում:
Էմմա Բեգիյան
Ցավդ տանի ամբողջ ժողովուրդը Հերոս ջաաաաննննն,շուտ ապաքինվիր որդիս,հարազատս,եղբայրս...
Արա Դավթյան
Հալալա կերած կաթդ ՀԵՐՈՍ տղա!!! Աստված մեզ բոլորիս պահապան!!!
Լուսինե Ստեփանյան
Նորայր ջան, Աստված միշտ պահապան լինի քեզ ու քո զինակից ընկերներին: Ամբողջ հայ ազգը ձեզ շնորհակալ է ու հպարտանում է ձեզանով: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում արժանի զավակ մայր Հայաստանի, խոնարհվում եմ քո ծնողների առաջ, որ քեզ պես քաջ ու անձնվեր տղա են լույս աշխար բերել ու դաստիարակել:
Սոֆի
Աստված օրհնի քեզ սիրելի զինվոր: Քեզ նման հերոսներ շատ ունենանք
ռոզա
ինչպես կարող է սահմանագծում առանց զենքի կանգնել թշնամու առաջ սա ինչ միտում է պաշտպանության նախարարը թշնամու զորքին պաշտպանելու նպատակով մատաղ է անում մեր անգին եիտասարդի կյանքը սրանց բոլորին անխտիր պեդք է կանգնեցնել ռազմական տրիբունայի առջեւ
Արամ
Ուզում եմ մի բան հասկանալ, հեռվից ասված ետ (ռուսա-սովետահոտ) արտահայտությունից նավթալինի հոտ է գալիս, քանի որ այս պահին /հոտը/ որ չգա, մեր մենք և մեր հոգևոր հոտը կմնանք միայն այդ հեռու երկրներում:
Սամվել Հովասապիան
Բոլորովին էլ հարցականի տակ չառնելով Նորայր Քամալյանի քաջությունը և անձնազոհությունը, այնուամենայնիվ որոշ հարցեր մնում են չպարզված և մթության մեջ, դրանք են՝ -այդ ինչպե՞ս է պատահել, որ ադրբեջանցի գրոհայիները կարողացել են այդքան մոտենալ հայկական դիրքերին, կամ թափանցել այն:: -այդ ինչպե՞ս է պատահել և ինչո՞ւ և որտե՞ղ, որ հայ անզեն զինվորը ստիպված է եղել մեն մենակ ձեռնամարտի մեջ մտնել թշնամու մի քանի զինված գրոհայիների հետ: -այդ հարցերը ռազմական գաղտնիք ե՞ն, թե՞...
Նուբար Ասլանյան
Տորք Անգեղ...
Վեհարի
Նորայրին հերոսի կոչումը բոլոր մեկնաբանողներս ենք շնորհում, իսկ Պաշտպանության նախարարի համար ինչպես երևում է հերոսը անպայման պետք է լինի յուրային ,,կրուգից,, այն էլ ոչ շարքային: Կոչումները, տոննաներով մեդալները երևանում պաշտոնական աթոռներում նստածներն են ստանում արժեքազրկելով դրանց իմաստը: Հարց է ծագքւմ,` -Իրականում ու՞մ են ծառայում Ս. Սարգսյանը ու Ս. Օհանյանը:
Գարիկ
Հերոսները Նորայրին փրկելու համար մինչևիսկ ատամները զինված դիվերսանտների դեմ անզեն կռիվ տված ու նահատակված 2 զինվորներն են,հանձինս մեր Ազատիկի…
Լուսինե Թադևոսյան
Քեզ առողջություն Նորայր յան, կեցցես,,,Բա ինչ էի անում պարոնայք սպաներն այդ ժամանակ, որ այս ալրված օրերին էլի շարքայիներն են սահմանները պահում
Մեսրոպ Մեսրոպյան
Կեցցես դու Նորայր, իսկապես որ Նոր Այր ես, դու մեր Նախապապ Հայկի իսկական ու արժանի հետնորդն ես: Քեզ շուտափույթ ապաքինում եմ մաղթում, իսկ կռվում ստացաց վերքերիդ սպիները իրական շքանշաները կլինեն քո ողջ կյանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter