HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը Հայաստանին վարկ կտրամադրի

2014թ. հուլիսի 31-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատեց Հայաստանին վարկի տրամադրումը՝ Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար:  Այս մասին հայտնում է ԱԶԲ-ն:

Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիրը Հայաստանին կօգնի իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը:

Ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար, որն իր հերթին շահավետ է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալապես:

Նախատեսվող վարկի չափը կկազմի 37 միլիոն դոլար և կտրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, կայուն զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 6,6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter