HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական բանակը տվել է 7 զոհ, 7 վիրավոր՝ թողնելով մեծ քանակությամբ զինտեխնիկա (լրացված)

Թարմացված 16:00-ի դրությամբ

Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ԼՂՀ պաշտպանության բանակի համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ /նախկին 2-ի փոխարեն/ և 4 վիրավոր: Հիշեցնենք, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել:

Առ՝ 11:54

Օգոստոսի  1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում՝ ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում՝ հակառակորդը ելման դիրքեր փախչելու ճանապարհին մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ /РГ-7 АТР/, 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ /РГ-6/, 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ /АКМ, 7.62 мм/, 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ:

Հակառակորդը թողել է նաեւ 2 կապի միջոց /Тадиран ПНР-500/, 2 հակատանկային ական /ТМ-57/, 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակատանկային ական /МОН-50/, 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:

Մեկնաբանություններ (3)

Armen
Передайте вашым рккавостве и народу тоже,что армянский солдат,молодой и кому всего 20 лет один и без оружие боролся и победил с несколько вашыми разведчикам,пока на помошь не пришли друзья сослужившые и уничтажали почти всех...вот такие героические солтаты служат в вс Армении и Карабаха...и ето не из фильма фантастики а реальная история героического парня которому всего 20 лет...так что ждем вас, но готовтесь прошатся с родными навсегда
Գեւորգ
Ապրեն տղերքը բոլոր դեպքերում, սակայն թող ներվի հարցնել - նրանց դիակները կարծես թե այն կողմում են եղել! Քանակի վրա վստահ չենք եւ -- //վայրէջք կատարող 2 ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով:// - - ? - Դրանց զին. էքսպերտ Ուզեիր Ջաֆարովը զարմանալի բան է գրում՝ //Военный эксперт считает, что Азербайджан должен быть в данной ситуации внимательным, бдительным и не должен впадать в эйфорию. Армяне могут, предприняв коварные шаги, вовлечь нас в провокации.// - Պարզվում է մենք ենք էդ «խեղճերին» ուզում նորից կռվի մեջ քաշել!!! Կամ - ուզում են խելքի գան?
Javakhk Geo
Армении нужен нефть , многие ждут когда на бакинских нефтяных вишках будет веять Армянский флаг . И это будет так .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter