HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հին գվարդիան» վերադարձել է. առաջնագծում հանգիստ է

Արցախի դիրքերում գիշերը հանգիստ է եղել: Ադրբեջանցիների կողմից կրակոցներ եղել են, սակայն դրանք որևէ վնաս չեն հասցրել: Այս մասին Արցախից հայտնում է «Հետքի» խմբագիր էդիկ Բաղդասարյանը: Նա քիչ առաջ խոսել է նաև ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով վստահեցրել է, որ որևէ միջադեպ չի գրանցվել՝ բացի ադրբեջանցիների մշտական կրակոցներից:

Երեկ Էդիկ Բաղդասարյանն այցելել է զորամասեր, որտեղ տեղի էին ունեցել սահմանային վերջին միջադեպերը: Զրուցել է զինվորների և սպաների հետ: Իր այցերի մասին նա հեռախոսով մանրամասներ է պատմում.

«Ընդհանուր առմամբ հանգիստ էր զորամասերում: Մի քիչ լարվածություն էի զգում, որովհետև տղաներն արդեն երեք օր է՝ նորմալ չեն քնում, հերթապահության են անում: Մի քիչ հոգնածություն կա, բայց երբ զրուցում էինք գործողությունների մասին, սկսում էին ոգևորված պատմել՝ ոնց է եղել, ոնց են դիմադրել:

Երեկ զորամասերի շրջակայքում տեսա հին կռվող տղաներին, որոնք առաջնագիծ էին եկել հերթապահության: Ըստ երևույթին Ղարաբաղում ոչ պաշտոնապես գործում է կիբուցիների նման ինչ-որ խումբ, որ պատերազմական իրավիճակներում նրանք հավաքվում և հայտնվում են առաջին գծում:  Երեկ էլ Ստեփանակերտում զրուցում էի մի քանիսի հետ, որոնք պատրաստվում են մեկնել առաջին գիծ: Չգիտեմ՝ սա պաշտոնական է, թե ոչ, բայց Ղարաբաղի իշխանությունները դրա մասին երբեք չեն խոսել: Ես փորձեցի ճշտել՝ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին, որ նման բան կա: Իսկ տղաների երբ խոսեցի, ասացին՝ իհարկե, հենց մի բան լինում է, մենք պետք է զինվորների հետ լինենք և զինվորներին անհրաժեշտության դեպքում տանենք մարտի:

Բնակչությունը անհանգստացած է իրավիճակով, բայց լարվածություն չկա: Անհանգիստ են այնպես, ինչպես պատերազմական շրջանում, որովհետև գրեթե ընտանիք չկա, որը բանակում ծառայող չունենա, մանավանդ վերջին օրերին ոչ ոք տուն չի գալիս, բոլորը հերթապահության են:

Ադրբեջանական ապատեղեկատվությանը, որն անընդհատ տարբեր բաներ է գցում, առանձնապես լուրջ չեն ընդունում և նորմալ են վերաբերում: Խոսեցի նաև բարձրաստիճան սպաների հետ, ովքեր դա կապում են ադրբեջանցիների մեծաթիվ զոհերի հետ և թաքցնում են իրենց զոհերի իրական թիվը: Բայց ստացված տարբեր ինֆորմացիաներով հասկանալի է դառնում, որ նրանք դա երկար չեն կարող թաքցնել: Այսօր ասում են, որ միջադեպ է եղել, սակայն այդ զոհերը եղել են մի քանի օր առաջվա դեպքերում: Նրանց մոտ մեծ թիվ են կազմում վիրավորները, որովհետև երբ մերոնք ետ են մղել, վնասել են նաև թիկունքը, և իրականում նրանք մեծ զոհեր են տվել:

Հետախույզներից մի քանիսի հետ եմ զրուցել: Նրանք ասում են, որ Ադրբեջանը ուրախանալու առանձնապես բան չունի, որովհետև հատվածներ կան, որ նրանց դիրքերը դատարկ են, ադրբեջանցիները ուղղակի հերթապահության միայն ցերեկն են կանգնում: Կարծում եմ՝ իրենց պաշտպանության նախարարը մեծ խնդիրներ պետք է ունենա, որովհետև դա բացահայտվում է նաև մեր գործողություններով. երբ մերոնք հետ են մղում նրանց հարձակումները, բացահայտվում է նրանց բանակում տիրող անկազմակերպ վիճակը: Իրականում այդքան զինամթերք, այդքան ռազմական բյուջե ունեցող բանակը որևէ արժեք կարծես թե չունի:

Երեկ տղաներից մեկի հետ էի խոսում, կատակով ասում էր, որ նրանց զենքերը շատ է դուրս եկել, տղաներից խոստացել են իսրայելական զենքերից մի քանի հատ բերեն: Իրենց համար էլ դա առիթ է՝ բանակի զինատեսակները համալրելու: Նախանձելի զենքեր ունեն ադրբեջանցիները, բայց չեն կարողանում օգտագործել, դիվերսիաների ժամանակ էլ թողնում ու գնում են այդ զենքերը»: 

Մեկնաբանություններ (3)

ED
Almost every time shortly before and sometime after a president meeting, officials in Baku have tried to cause harm to Armenian side and raising the tensions, Thus time went a lot of things wrong for the Azerbaijani offices! Maybe it was planed that Azerbaijani DM from Turkey and Azerbaijani president from else where issue warnings to Armenian side, how powerful they are and so on ! Given the fact that Azerbaijani president and his DM were out sod country, most probably the action was deliberately planed long a go and hard the purpose to demonstrate how confined Azerbaijani president is.was ... - BUT only in case there planed sabotage action and and taking Armenian hostages had been a successful military action..
Ed
sorry for the mistakes.. Given the fact that Azerbaijani president and his DM were out sod country, most probably the action was deliberately planed long ago and had the purpose to demonstrate how confident Azerbaijani president is or was ... - BUT only in case if there planed sabotage action and and talking Armenian hostages had been a successful military action.. Azerbaijani officials have long ago stated to believe there own lies ! Azerbaijan is acting more and more like a failed and terrorist state !
Okaber
Agdam is almost back, we r on the way to Khankendi, then Irevan.. sleep armenia with the song of your Defense ministry.. Why veterans r there? if there is no need why u sent 50 years old jackals there? ROFL, idiot u r, wake upppp

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter