HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեր թիմերն առայժմ 22-րդն են. այսօր՝ Հայաստան-Նորվեգիա, Լիտվա-Հայաստան

Երեկ նորվեգական Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ օլիմպիադայում Կոստա Ռիկայի թիմին հաղթելուց հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը փոքր-ինչ բարելավել է իր դիրքերը եւ այժմ գտնվում է 22-րդ տեղում, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի կարելի թեկուզ բավարար արդյունք համարել: 4 տուրում մեր տղաները տարել են 3 հաղթանակ, կրել 1 պարտություն եւ այժմ ունեն 6 միավոր: Առաջատարները երեքն են, որոնք 4 խաղում 4 հաղթանակ են տարել. Ադրբեջան, Բուլղարիա, Սերբիա: 

Այսօր տեղի կունենա 5-րդ տուրը: Հայաստանի հավաքականը կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի թիմի՝ Նորվեգիայի 1-ին ընտրանու հետ: Առայժմ խաղատախտակների զույգերը հայտնի չեն: 

Կանանց մրցաշարում մեր թիմը երեկվա անհաջողությունից հետո (Ինդոնեզիա-Հայաստան՝ 3,5-0,5) հայտնվել է նույն 22-րդ տեղում: Այսօր մեր շախմատիստուհիները կմրցեն լիտվուհիների հետ: Կանանց պայքարում առաջատարը էլո-ֆավորիտն է՝ Չինաստանը, որը 4 տուրում 100-տոկոսանոց արդյունք է ցույց տվել: Ինդոնեզիան, Հունգարիան, Ռուսաստանն ու Իրանը նույնպես ունեն 8-ական միավոր:

Հիշեցնենք, որ օլիմպիադան բաղկացած է 11 տուրից. վերջին տուրը կկայանա օգոստոսի 14-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter