Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»,- Սեյրան Օհանյան (տեսանյութ)



Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ իր ցավակցությունը հայտնեց վերջին օրերին դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված զինվորների հարազատներին՝ հերթականությամբ նշելով նրանց անունները եւ հետմահու ստացած պարգեւները:

«Ցավում եմ, որ մարդկային կյանքերի ու կորուստների գնով պետք է հակառակորդին համոզենք մեր խաղաղասիրության եւ մարդասիրության մեջ»,- նշեց Օհանյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ լարված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությունն արդեն անհանգստություն է հայտնել, եւ իր հետ անձամբ հանդիպել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության դեսպանները:  

«Մենք մեր դիրքորոշումը հստակորեն ներկայացրել ենք միջազգային համապատասխան ատյաններին: Հայկական զինված ուժերն իրականացնում են իրենց առաքելությունը՝ պաշտպանելով սեփական բնակչությանը եւ սահմանները: Հակառակորդը միջազգային պայմանավորվածությունները խախտելով փորձում է ապակողմնորոշել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ իր հանրությանը՝ տարածելով ամենատարբեր ապատեղեկատվություն»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ինչ է նախարարն ակնկալում Սոչիում կայանալիք հանդիպումից եւ արդյոք այդ հանդիպումից հետո իրավիճակի կայունացում սպասվում է, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ հանդիպումը կարող է հնարավորություն տալ բանակցելու, երկխոսելու, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը յուրաքանչյուր քաղաքական հանդիպումից առաջ փորձում է լարված իրավիճակ ստեղծել սահմանագծում՝ փորձելով ազդեցություն գործել միջազգային կառույցների վրա:

«Կարծում եմ, որ դեռեւս մինչ հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կշարունակի փորձել լարված իրավիճակը պահպանել, հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում, քիչ հավանական է: Մեր հայորդիներն առավել քան մարտունակ են, առավել քան պատրաստ են ցանկացած գործողությունների զարգացմանը հակադարձելու»,- նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանն ավելացրեց նաեւ, որ կամավորների մարտական դիրքեր գնալը կարեւոր հոգեբանական նշանակություն ունի զինվորների համար, բայց նրանց զենք տրամադրելու, ռազմական գործողություններում ներգրավելու կարիք չկա:

Նախարարի կարծիքով դեռեւս անհրաժեշտություն չկա նաեւ դիմելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օգնությանը, քանի որ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ չեն կրում:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին կարծիքներին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք մեր առջեւ դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել, եւ խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»: 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (5)
1. Gev17:11 - 6 օգոստոսի, 2014
We have a great Defence Minister.
2. ED18:18 - 6 օգոստոսի, 2014
I would say our Defense Minister is able to act and be both , act as a brilliant militarily man and at the same time being a good politician!
3. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:33 - 6 օգոստոսի, 2014
Վայ,ես այնքան եմ բարկանում ու զարմանում. գիտեք ո՞րն է հայի պրոբլեմը. որ հայը ՈՍԿԵ ՄԻՋԻՆ չունի՛ ու համարյա միշտ 2 ծայրահեղությունում է գտնվում: Նույնը այս ՊՆ Սեյրան Օհանյանի հարցով: Ես բնավ չե՛մ փորձում նվազեցնել վերջին օրերին շարքային զինվորների իրոք քա՛ջ դիմակայությունը: Բայց մեկը չհարցնի՞- այդ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂԱՑԱՆ ազերի դիվերսանտները ԱՅԴՔԱՆ մոտենալ հայկական դիրքերին,որտեղ ԱՆԶԵՆ զինվորը հանգստի պահին էր: Այսինքն՝ նրանք նույնի՛սկ հասել են հանգստացող անզեն զինվորի մո՞տ: Այդ ինչպե՞ս նրանք կարողացան սպանել 5 հայ զինվորի (ու 7-ին վիրավորել):........................................................ ՀՀ բանակում քանի՞ (բիզնեսային) սկանդալ այդպես էլ մնաց ՄՈՒԹ. «գոմեշի մսի գործ», ես իմ ինչ, Բուդաղյան եղբայրներ, սպանված զինվորների բողոքող մայրեր, «ոչ-կոռուպցիոն» 150 հազար դոլարանոց «նվեր ստացած» ջիպերով փռփռացող գեներալներ: ՀՀ բանակը ԲԻԶՆԵՍ ՉԷ. զինվորի կյանքը ԲԻԶՆԵՍ չէ:
4. Վարազ Սյունի (Ամստերդամ)21:42 - 6 օգոստոսի, 2014
Իսկ ինչ վերաբերում է ռուս «խաղաղարարներին»՝ (ռուս) «խաղաղարարներ» հենց մտնեն Արցախ, ԱՅԴ ՊԱՀԻՑ Արցախը այլևս հայկական ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: «Անխելք» Ալիևը հե՛նց սրա՛ համար է գնում Սոչի, որովհետև միա՛յն Ռուսաստանի շահերն է համընկնում Ադրբեջանի շահերի հետ: ...................................................ԱՄՆ/ՆԱՏՕ-ն Իսրայելին արդեն տասնյա՛կ միլիարդների գերժամանակակից զենք է տվել: Եթե ԱՄՆ/ՆԱՏՕ-ն ՀԱՄԱՍ-ին գեթ մի ժանգոտած տանկ տար, ԱՄՆ/ՆԱՏՕ-ի զինվորի ոտք Իսրայելում չէ՛ր լինի:
5. Վով00:08 - 7 օգոստոսի, 2014
"...հակառակորդին համոզենք մեր խաղաղասիրության և մարդասիրության մեջ..." Սա Էլ է մեր նպատակը? "... խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա"... 'Այսօր' չկա, իսկ վաղը կլինի?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ