HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի երկնքում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել

ԼՂՀ հյուսիսարեւելյան շրջանի գյուղերից մեկի «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ հայկական ուժերը խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջեւ՝ չեզոք գոտում: Նույն աղբյուրը նշել է, որ այժմ հայկական կողմից աշխատանքներ են տարվում սարքը գտնելու ուղղությամբ:

ԼՂՀ ՊՆ լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունները:

Հիշեցնենք, որ 2011-ի սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում ՊԲ-ն էլեկտրոնային հարվածով խոցել էր հակառակորդի ԱԹՍ-ն, որը, կորցնելով կառավարումը, վայր էր ընկել ու մասերի բաժանվել: Փորձագետները նշեցին, որ դա եղել է իսրայելական արտադրության «Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդ: 


Անօդաչու թռչող սարքերի բնագառավում Իսրայելի հետ համագործակցող Ադրբեջանը 2011-ից արտադրում է սեփական ԱԹՍ-ները: Հակառակորդ երկրի զինուժը սահմանամերձ գոտում պարբերաբար հետախուզական թռիչքներ է իրականացնում անօդաչու թռչող սարքերով:  

Լուսանկարում՝ 2011-ին խփված ԱԹՍ-ն


Մեկնաբանություններ (1)

Karen
ՀԻմա այդ փաստը հաստատվեց, թե ոչ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter