HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանը շարունակում է ստել

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում  լրագրողներից մեկի՝ «Վանաձորի -Քիմպրոմ» գործարանի սեփականատիրոջ մասին հարցին պատասխանել է, որ «չգիտի, թե ով է գործարանի սեփականատերը, բայց պատասխանատուն Արմեն Մովսիսյանն է»:

Երկրի վարչապետը արդեն երեք ամիս չի կարողանում պարզել, թե ովքեր են «Նաիրիտ գործարանի», «Վանաձորի -Քիմպրոմի» սեփականատերերը: Եթե վարչապետը սա չի կարողանում պարզել, ապա ինչու են նրան վստահել երկրի տնտեսությունը:

Հովիկ Աբրահամյանի հրաժարական տալու ճիշտ ժամանակն է: Իսկ եթե հրաժարական տալու քաջություն չունի, տեղեկացնենք նրան, որ այդ երկու գործարանի սեփականատերերը հայտնի են: Հայտնի են նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Վարչապետին խորհուրդ ենք տալիս պարզել այլ բան` ինչու է փակվել «Նաիրիտի» քրեական գործը եւ ինչպես է  Արմեն Մովսիսյանը դարձել «Վանաձորի -Քիմպրոմի» սեփականատերը:  Վերջինս, գործարանը գրավ դնելով, բանկում 20 մլն դոլար վարկ է ստացել: Իսկ թե ուր են այդ վարկային միջոցները՝ հայտնի  է միայն Արմեն Մովսիսյանին:

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Երբ սուտը կոմիկ դերասանն է բեմից հնչեցնում, այն պարզապես ծիծաղ է առաջացնում: Իսկ վարչապետի, նախագահի սուտը պետության դեմ ուղղված հանցավոր գործողություն է: Չեմ հավատում թե քրեական օրենսգրքում նման ստի դեմ հոդված չկա: Պարզապես չկա այն իրավաբանը, որը ի ցույց կդնի և կապացուցի, ասենք գազի գնի հետ կապված հանրահայտ ստի միջոցով ինչպես միամիտները ընտրություններում խաբեբաներին ձայն են տվել, իսկ սրանք էլ շարունակում են խաբել թալանել ...անօրինաբար իշխել:
լեզվաբանական
Թուրքն անիծած խոսքն օրհնված, նրանք «թաթալաբազ» են ասում: Կարծեմ, հայերենի «խեղկատակ» -ն է: Բայց մի կիսամոռացված բնորոշիչ էլ ունենք՝ «հացկատակ» (Ռաֆֆին է օգտագործում:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter