HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայերը հաղթեցին Անգլիային եւ Կուբային

Քիչ առաջ ավարտվեց շախմատի 41-րդ օլիմպիադայի Անգլիա-Հայաստան հանդիպումը, որում մեր թիմը հաղթեց 2,5-1,5 հաշվով: Արոնյան-Ադամս, Սարգսյան-Ջոնս, Սեդլեր-Հակոբյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Մովսեսյանը սեւերով հաղթեց Շորթին: Այսպիսով` 6 տուրից հետո Հայաստանը վաստակեց 10 միավոր` տանելով 5 հաղթանակ, կրելով 1 պարտություն:

Առավել հետաքրքիր հանդիպումներն ավարտել են հետեւյալ կերպ. Սերբիա-Բուլղարիա` 2-2, Ուզբեկստան-Ռուսաստան` 1,5-2,5, Բոսնիա-Հերցեգովինա-Ֆրանսիա` 2-2, Կուբա-Ղազախստան` 3,5-0,5:

Մեր կանայք կուբացիների հետ պայքարում հաղթեցին նույն 2,5-1,5 հաշվով: Հաղթանակներ են տարել Դանիելյանն ու Մկրտչյանը, Գալոյանը պարտվել է: Կուրսովան կարողացավ պարտիան ավարտել ոչ-ոքի եւ թիմային հաղթանակ բերել Հայաստանի հավաքականին: 6 տուրից հետո մեր թիմն ունի 10 միավոր: Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք տարել են 5 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Լուս.` armchess.am

Մեկնաբանություններ (1)

Դավիթ
ոչի՞նչ, որ սևերով է հաղթել Մովսիսյանը : Գոնե պաշտոնական կայքին հետևեք https://chess24.com/en/olympiad2014/live

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter