HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հանրապետության համայնքներում աշնանը կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

Հոկտեմբերի 11-ից 31-ը հանրապետության բոլոր համայնքներում կանցկացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում: Համայնքներում առկա գյուղտեխնիկայի քանակը, անասնագլխաքանակը, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը, նյութական ու մարդկային ռեսուրսը ճշտելու նպատակով իրականացվող միջոցառումներն անցկացվելու են երեք փուլով: Հաշվառման եղանակներին և նախապատրաստական աշխատանքներին ծանոթացնելու նպատակով Շիրակի մարզի 119 համայնքապետերի հետ օգոստոսի 8-ին հանդիպեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Եվրամիության և ամերիկյան փորձագետների, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ հայկական կողմը մշակել և իրականացնելու է 125 կետից բաղկացած միջոցառումների շարք: Առաջին փուլով նախատեսված է համայնքներում կատարել տնտեսությունների ցուցակագրում: Գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման կազմակերպումն իրականացնում է ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչությունը, որը ժամանակավոր, 4 տարով ստեղծված կառույց է: Այս աշխատանքներում ընդգրկվելու են նաև ներկայացուցիչներ համայնքներից, ովքեր կանցեն համապատասխան դասընթացներ:

Բնակչի ունեցվածքը կհաշվառվի, սակայն չի հրապարակվի: Ամփոփվելու են միայն տվյալ համայնքին վերաբերող ընդհանուր տվյալները: Գյուղատնտեսական համալիր հաշվառումը տասը տարին մեկ անգամ անցկացվում է ՄԱԿ-ի պահաջով: Համայնքների ղեկավարներն այս հաշվառումից ունեն որոշակի ակնկալիքներ: Նախ կճշտվի համայնքի ունեցվածքը, այնուհետեւ հնարավորություն կլինի դրա արդյունքում վերաբաշխել չօգտագործվող հողատարածքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter