HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը ոչ-ոքի խաղաց հնդիկների հետ եւ հաղթեց կոլումբացիներին

Շախմատային օլիմպիադայի 41-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը չկարողացավ կոտրել իրենից վարկանիծով ավելի ցածր Հնդկաստանի թիմին: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ հանդիպումը` 2-2: 

Զուգահեռ խաղերում Չինաստանը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանին ու դուրս եկավ առաջին տեղ` վաստակած 14 միավորով: Ռումինիա-Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2-2, ինչից հետո այս թիմերը հավասարվեցին 13 միավոր ունեցող Ադրբեջանին: Բուլղարիան պարտվեց Ուկրաինային, Լեհաստանը` Ֆրանսիային: 2-2 ավարտվեցին նաեւ Գերմանիա-Կուբա, Հունգարիա-ԱՄՆ, Ռուսաստան-Իսպանիա հանդիպումները:

Իսկ ահա մեր կանայք ոչ մի հնարավորություն չտվեցին կոլումբացիներին` հաղթելով 3,5-0,5 հաշվով: Սեւերով ոչ-ոքի խաղաց միայն Լիլիթ Գալոյանը: Ռուսաստանը հաղթեց Հունգարիային, Չինաստանը` Լեհաստանին, Ֆրանսիան` ԱՄՆ-ին, Ուկրաինան` Վրաստանին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter