
Կատաղություն և բռնություն՝ հայ ընտանիքի արտաքսման ընթացքում
Յոթ տարեկան (դպրոցական) եւ ութ ամսական երեխաներ ունեցող հայ մի ընտանիք երեկ (Ֆրանսիայից վտարումը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին- խմբ.) վտարվել է Հայաստան՝ անօրինական եւ բռնի ձերբակալության արդյունքում, ինչպես երեւում է մի ականատեսի նկարահանած տեսանյութում:
Ըստ մեզ փոխանցված վկայությունների՝ 2014 թ-ի օգոստոսի 5-ին, առավոտյան ժամը վեցին, սահմանային ոստիկանությունը եւ անձամբ Մյուրթ-է-Մոզելի պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարն արթնացրել են ապաստան խնդրողների ընդունման կենտրոնում (CADA) ապաստանած ընտանիքին: Սկզբում հայրը հրաժարվել է բացել դուռը, հետո համաձայնել է, քանի որ պրեֆեկտուրայի ներկայացուցիչը խոստացել է, որ ընտանիքին հանգիստ կթողնեն, եթե հայրն իրենց ուղեկցի: Նա տեղափոխվել է ոստիկանություն:
Մեկ ժամ անց ոստիկանությունը նորից ներկայացել է նրանց կացարանը՝ անօրինական ձեւով բացելով դուռը, մասամբ այն կոտրելով: Այնուհետեւ բռնել են մորը եւ պրեֆեկտուրայի գլխավոր քարտուղարի աչքերի առջեւ երեք հարկ աստիճաներով քարշ տվել ներքեւ: Ոստիկանությունը ուժով տարել է նաեւ երկու երեխաներին: Տեսարանին ականատես են եղել շատերը եւ նկարահանել այն: |
Հոգեպես ծանր վիճակում՝ մայրն ու երկու աղջիկները նույնպես տեխափոխվել են ոստիկանություն, այնուհետեւ Մեծ քաղաքի վարչական կալանքի կենտրոն, որտեղ նախապես տեղափոխվել էր ընտաիքի հայրը: Այդ կենտրոնում ընտանիքը կարողացել է հանդիպել ներկա հասարակական կազմակերպությանը:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ին, ընտանիքն ուժով վտարվել է Հայաստան՝ առանց նույնիսկ հնարավորություն ունենալու ներկայանալ դատավորին: Բացի գործի անմարդկային բնույթից, հստակ է, որ պրեֆեկտուրան խուսափել է, որպեսզի գործը քննվի արդարադատության կողմից: Կալանքի տակ վեցնելու որոշման օրինականությունը դատավորը քննել է օգոստոսի 7-ին, ընտանիքի բացակայության պայմաններում: Հարցաքննության տանելու պայմանները դատական վերահսկողություններից դուրս են:
Ըստ ընտանիքի՝ երեք շաբաթ առաջ հասարակական վայրում վերջիններիս ձերբակալման փորձ էր արվել, երբ մայը երկու երեխաների հետ դուրս էր եկել ուտելիք գնելու: Այդ փորձը ձախողվել էր ձերբակալմանը հակառակված ու աղմուկ բարձրացրած ականատեսների շնորհիվ:
Սիմադ (Cimade) ՀԿ-ն փաստում է, որ ինչպես ամեն տարի, պետությունը օգտվում է ամառային այս շրջանից, որպեսզի հայացքներից հեռու իրականացնի իր դաժան վտարումները: Այս գործում Մյորթ-է-Մոզելի պրեֆեկտուրայի մասնակցությունը, ի դեմս գլխավոր քարտուղարի, եւ իրավիճակի բռնիությունը խիստ մտահոգիչ են:
Սիմադը պահանջում է, որ այդ ընտանիքը վերադառնա, եւ որ վերջ տրվի երեխաներ ունեցող ընտաիքների ձերբակալությունը, ինչպես խոստացել էր պարոն Օլանդը:
Contact presse :
Clémence Richard - 06 42 05 85 36 - [email protected]
Պատրաստեց՝ Սեդա Գրիգորյանը
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել