HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ շախմատիստների մեդալային հույսերը աստիճանաբար նվազում են

Երեկ Հայաստանի շախմատի հավաքականը 2-2 խաղաց Սերբիայի ընտրանու հետ Տրոմսյոյում ընթացող համաշխարհային օլիմպիադայի շրջանակներում: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 2-2 ելքն ունեցան նաեւ Չինաստան-Ուկրաինա, Ադրբեջան-Ռումինիա մրցավեճերը: Ֆրանսիան օգտվեց այս իրավիչակից, եւ հաղթելով չեխերին, հավասարվեց առաջատար չինացիներին: 

9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանը, որն ունի 15 միավոր, նույնքան է վաստակել նաեւ Ֆրանսիան, որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է երկրորդը: Ուկրաինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Ռումինիան ունեն 14-ական միավոր: 8-20-րդ տեղերում գտնվող թիմերն ունեն 13-ական միավոր, որոնց թվում է նաեւ Հայաստանը (5-3-1): Մեր թիմն այս պահին 13-րդն է: Հիշեցնենք, որ Հայաստանը դեռեւս գործող օլիմպիական չեմպիոնն է, սակայն արդեն պարզ է, որ այս առաջնության ավարտին մեր շախմատիստները վայր կդնեն իրենց «լիազորությունները», քանի որ մնացած երկու տուրում գործնականում մերոնք ոսկե մեդալների հույսեր չունեն: Հարցականի տակ է նաեւ ընդհանրապես մեդալ նվաճելու հարցը:

Այսօր կայանալիք 10-րդ տուրում Հայաստանը կմրցի Վիետնամի հետ: Տեղի կունենան նաեւ Ֆրանսիա-Չինաստան, Ուկրաինա-Ադրբեջան, Հունգարիա-Ռումինիա, Բուլղարիա-Լեհաստան մրցավեճերը:

Կանանց մրցաշարում մեր թիմը 1,5-2,5 հաշվով երեկ զիջեց առաջատար ռուսներին: Դանիելյանը հաղթեց Լահնոյին, սակայն Մկրտչյանն ու Կուրսովան պարտվեցին Գունինային եւ Պոգոնինային, իսկ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Գիրյայի հետ: Մրցաշարային աղյուսակը 9 տուրից հետո շարունակում է գլխավորել Ռուսաստանը՝ վաստակած 18 միավորով: Երկրորդը չինուհիներն են՝ 16 միավորով: Ուկրիանան վաստակել է 15 միավոր: 4-7-րդ տեղի թիմերն ունեն 14-ական միավոր: Իսկ մեր թիմը 13 (6-1-2) միավորով 11-րդն է: Այսօր մեր թիմը կրմվի Հորվաթիայի ընտրանու հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter