HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողանում են Սևանի ջուրը (տեսանյութ)

«Հայկական բնապահպանական ճակատը» հիշեցնում է, որ գրեթե 3 տարի շարունակ Վայոց ձորի մարզի բնակիչները խոսում են այն մասին, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի մի մասը բաց է թողնվում Եղեգիս գետն ու փաստացի չի հասնում լիճ:

«Մենք անկեղծորեն չէինք ուզում հավատալ այդ փաստին, սակայն մեր աչքերով տեսածին չհավատալ չէինք կարող: Բնության դեմ հանցագործությունների թիվն Հայաստանում այնքան մեծ է, որ վաղուց դրանց հաշիվը կորցրել ենք: Հանցագործությունների շարքին գումարվում է նաև սույն կադրերում պատկերվածը, ինչով հաստատվում է Սևանից ջուր գողանալու փաստը: Ոչ ոք հիմա չի ասի իրականությունը, թե քանի տարի է սա շարունակվել, և որքան ջուր է գողացվել Արփա-Սևան ջրատարից»,- հայտնում են ՀԲՃ-ի անդամները: 

Մեկնաբանություններ (1)

հայ
Իրենց անօրեն դաչաները փրկելու համար է երեւի: Մի օր թունելն էլ կտրաքացնեն դրանք! Հիմա կասեն «վայ էս ոնց է եղել, չենք տեսել» ու մի երկու օրով շլուզը կփակեն, հենց որ ակտիվիստները քաշվեն գնան, նորից կբացեն, ինչ է եղել! Առաջին խնդիրը դաչաների լիկվիդացումն է, իսկ ավելի ճիշտ՝ առաջինը հայոց ջոջոների խնդիրը պետք է լուծել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter