HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Հայրապետյանը հայտարարել է՝ քննիչ Բեսեդինը քննությունը վերածել է մի իսկական առևտրի

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբից հայտնում են, որ այսօր՝ առավոտյան ժամը 12:00-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային դատարանում կայացել է հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հրավիրված դատական նիստը: Լևոն Հայրապետյանը վատառողջ լինելու պատճառով անմիջականորեն չի մասնակցել դատական նիստին, և նրա ներկայությունն ապահովվել է կալանավայրից ուղիղ հեռարձակման միջոցով:

Հիշեցնենք, որ նա այժմ գտնվում է Մոսկվայի «Մոտրոսկայա տիշինա» կալանավայրի բուժհատվածում: Լևոն Հայրապետյանին սատարելու նպատակով նիստերի դալիճում են եղել նրա մտերիմները, այդ թվում և՝ ռուս հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովն ու հատնի դերասան Ալեքսանդր Շիրվինդը:

Հրավիրված դատական նիստը, սակայն շատ արագ էլ հետաձգվել է, քանի որ այդ պահին, հոգեբանական լարվածության արդյունքում կտրուկ վատացել է Լևոն Հայրապետյանի առողջությունը: Մեր հայրենակիցը խնդրել է բժիշկ հրավիրել՝ տեղային ցավազրկման նպատակով: Սական տարօրինակն այն է, որ բժշկն այդպես էլ  չի բարեհաճել ժամանել: Եվ դատավորը ստիպված է եղել հայտարարել ընդմիջում:

Նիստի մասնակից մեր հայրենակիցներից մեկի փոխանցմամբ՝ Լևոն Հայրապետյանը միայն հասցրել է մի կարևոր հայտարարություն անել, ասելով, որ քննիչ Բեսեդինը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում և քննությունը վերածել է իսկական առևտրի: Հիշյալ քննիչի կողմնակալությունն ի ցույց դնելու և իրավապահին ոչ բնորոշ նրա պահվածքը ներկայացնելու համար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ բացել է որոշ փակագծեր, ասելով, որ Բեսեդինն իր առաջ դրել է մի թուղթ ու առաջարկել այն ստորագրել, սրա դիմաց խոստանալով՝  արագ կստորագրվի նաև Հայրապետյանի ազատ արձակման փաստաթուղթը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենան օգոստոսի 15-ին՝ ուրբաթ, ժամը 10:00-ին:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter