HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան

Կառավարության այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին: Համաձայնագիրը կնքվելու է կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև:

Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: Այս մասին հայտնում է կառավարությունը:

Մեկնաբանություններ (1)

«ՀԵՏՔԻՆ» խնդրվում է պարզել
Իսկ ինչու գազով, չէ որ միջուկային կայանի արտադրած էներգիան ավելի էժան է? Հետո, գազի խողովակն ավելի հեշտ է փակել, այս կամ այն կոնֆլիկտային վիճակի հետեւանքով, քան միջուկային կայանը կանգնեցնել: Միջուկային կայանը նաեւ միջազգային գործոն ու ապահովության որոշ երաշխիք է: «Անակլիա էներջի» -ին ումն է? Ինչու է ՍՊ? Նոր է կազմակերպվել արդյոք, թե ինչ որ նման նախագծեր արդեն իրականացրել է? Ինչու բաց մրցույթ չի հայտարարվել? Նախագիծ, տնտեսական հիմնավորում գոյություն ունի արդյոք, երբ է արվել, ով է հաստատել? Որ գազի վրա պիտի աշխատի այդ կայանը, նորից ռուսական, թե իրանական? Գումարն ով պիտի դնի? Էներգիան ում պիտի վաճառվի? Եթե այս հարցերի բաց ու հստակ, հիմնավորված ու երաշխավորված պատասխանները չեն ներկայացվում, ապա հերթական դիլետանտական իմպրովիզի կամ թոզ փչոցի է նման, կամ նոր ղեկավարության հափշտապ բիզնես ծրագիր է (իրենց հայտնի նկատառումներով:) Գեւորգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter