HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել:  

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին հրապարակման տվյալների` Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն այսօր աշխարհում լարված է: ԱՀԿ տվյալներով` առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է Էբոլա վիրուսով 1176 հաստատված, 486՝ հավանական և 186՝ կասկածելի դեպք, այդ թվում` 1013-ը` մահվան ելքով (55%): Հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա:

Հիվանդության ներթափանցումը Հայաստան կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվել շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորպես.

- Բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և նրանց իրազեկման նպատակով մշակվել է «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերտառությամբ հուշաթերթը, որը կտրամադրվի բնակչությանը:

- Հայաստանից մեկնողների և ժամանողների իրազեկման համար մշակվել է «Էբոլա վարակի վերաբերյալ» հուշաթերթը, որը կտրամադրվի զբասաշրջային ծառայություններին և ուղևորներին:

- Մշակվել է «Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակաբանության, դեպքերի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման, վարակի հսկողության» մեթոդական ցուցումները՝ հիվանդության դեպքերի վաղ հայտնաբերման, մեկուսացման, բուժման և կանխարգելիչ միջոցառումների համակարգված իրականացման համար, որը կտրամադրվի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ կազմակերպվում են զբոսաշրջության գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար սեմինար դասընթացներ՝ զբոսաշրջիկների շրջանում հիվանդության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տարել վայրի կենդանիների ներբերումը մեր երկիր արգելելու համար, ինչը և իրականացվել է: Հրահանգվել է ուժեղացնել պետական սահմանում սանիտարական կարանտինային հսկողությունը:

 

Լուսանկարը` «Ֆրանսպրես» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter