HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Բակո Սահակյանին կոչ է արել հստակ արտահայտվել Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության կապակցությամբ

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարություն է տարածել եզդիների ցեղասպանության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Հյուսիսային Իրաքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդիների ցեղասպանության կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում եզդի ժողովրդի ներկայացուցիչներին: Հայաստանում բնակվող եզդիները միշտ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Հայաստանի ու հայության նկատմամբ՝ թե՛ 1918թ. թուրքական ներխուժման ժամանակ՝ փայլելով Սարդարապատի ճակատամարտում, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ մեր օրերում:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը միաժամանակ դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծման ու ֆինանսավորման մեջ մասնակցություն ունեցած երկրներին՝ փաստելով, որ այս երկրները նույնպես մասնակից են եզդիների ցեղասպանությանը:

 «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հստակ արտահայտվել Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության կապակցությամբ: Կուսակցությունն առաջարկում է Արցախի կառավարությանը եզդիական կազմակերպությունների հետ ճշտել անհրաժեշտ կարիքները, ցույց տալ մարդասիրական և այլ անհրաժեշտ օգնություն»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter