HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասկածելի թռչնամիս արտադրող ընկերությունը գրանցված չի եղել սննդամթերքի անվտանգության ծառայությունում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով արտադրված կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակների փաստի քրեական գործի նյութի նախապատրաստման շրջանակներում ունեցել է մասնագիտական մասնակցություն՝ արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի և պահման պայմանների ստուգման հարցում: 

Այժմ ծառայությունը ստուգում է իրականացնում «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» ՍՊԸ-ում: Ստուգման ընթացքում իրականացվել է նմուշառում, և նմուշը տրվել է փորձաքննության: Ավարտից հետո ՍԱՊԾ-ն կհրապարակի փորձաքննության արդյունքները:

Ծառայությունը տեղեկացնում է նաև «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» անվանումով ՍՊԸ իրենց մոտ գրանցված չի եղել, և այս մասով հարուցվել է վարչական վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter