HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Նորքի 3 մանկապարտեզների քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նոր Նորքի 3 մանկապարտեզների քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ: Տարածված մամլո հաղորդագրության համաձայն` անհատ ձեռներեց Էդ. Մխիթարյանի կողմից Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118  մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննություն է կատարվում` պարզելու հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի եւ դրա արդյունքներով Էդ. Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները։

Բացի այդ, ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեն, ստուգվում  է նշված անհատ ձեռներեցի կողմից  օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիսն այլ հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ առաքելու, ինչպես նաեւ` հարկային պարտավորություններից խուսափելու հավանականությունը:

Միջոցներ են ձեռնարկվում` մեղավոր անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 


Մեկնաբանություններ (1)

RH
մահապատիժը քիչ է էդ ստորներին, պետք է ստիպեն իրենք էնքան ուտեն էդ նեխած միսն ու քիմիական նյութերը, որ սատկեն: Նաև մանկապարտեզներիի տնօրինությունը, հրեշներին ենք վստահում մեզ համար անենաթանկ մարդկանց` մանուկների կյանքն ու առողջությունը, ու տեսեք թե ինչ հրեշավոր այլանդակությունով են փոխհատուցում այդ անմեղ երեխաներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter