HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի իշխանությունները պետք է ակտիվ համագործակցեն Իրանի հետ

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունն այսօր մտահոգություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների ցածր մակարդակի մասին:

Ինչպես նշվում է կուսակցության հաղորդագրությունում, Իրանի հետ ակտիվ հարաբերություններն Արցախի համար նոր հնարավորություններ կարող են բացել տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում՝ հաշվի առնելով նաև Իրանում առկա ակտիվ հայ համայնքը:

Կուսակցությունը կոչ է անում Արցախի իշխանություններին հրաժարվել վերջին տարիների որդեգրած պասիվ կեցվածքից և ավելի ակտիվ աշխատել հարևան երկրի հետ, Թեհրանում բացել Արցախի մշտական ներկայացուցչություն և ուղղակի կապեր հաստատել Իրանի ղեկավարության, քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտաների հետ:

Մեկնաբանություններ (1)

Фаиг
Нет другого выхода. Нападает кризис вокруг сторону...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter