HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին մեդալը` պատանեկան օլիմպիական խաղերում

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանջինգ քաղաքում տեղի են ունենում պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում է 14 հայ մարզիկ, այդ թվում՝ հրաձիգներ Զավեն Իգիթյանն ու Հրաչիկ Բաբայանը: Նրանք խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ օգոստոսի 18-ին օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 5-րդ տեղը:

Այսօր՝ օգոստոսի 20-ին, մրցասպարեզ է դուրս եկել 18-ամյա Հրաչիկ Բաբայանը և գրանցել բարձր արդյունքեր: Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց, տղաների մրցաձևում նախ հաղթահարել է որակավորման փուլի արգելքը, խոցելով 624,8 միավոր, գրանցել 2-րդ բարձր արդյունքը: Վերջինիս մասնակցել են 20 երկրի պատանի հրաձիգներ: Որակավորման փուլում առաջատարներն այսպիսի արդյունքեր են գրանցել՝

1.Հաորան Յանգ, Չինաստան՝ 629,4 միավոր

2. Հրաչիկ Բաբայան, Հայաստան՝ 624,8

3. Իշտվան Փենի, Հունգարիա՝ 624,2

4. Շաո-Չուան Լու, Տայպեյ՝ 623.5

5. Անդրիջա Միլոնանօվիչ, Սերբիա՝ 615.4

6 Մարկո Սուպպինի, Իտալիա՝ 614.9

7. Ժոզե Սանտոս Վալդես Մարտինեզ, Մեքսիկա՝ 614.8

8. Վադիմ Սկոռովարդով, Ուզբեկստան՝ 613.9

Եզրափակչում Հրաչիկ Բաբայանը պահպանել է դիրքերը՝ նվաճելով պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, որն առաջին մեդալն է Հայաստանի համար:

Եզրափակչում լավագույն եռյակը պահպանվել է՝ 209.3 միավորով չեմպիոնի տիտղոսին է արժանացել չինացի Հաորան Յանգը, 204.3 միավորով արծաթե մեդալակիր է դարձել մեր հայրենակից Հրաչիկ Բաբայանը, 183.5 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել հունգարացի Իշտվան Փենին:

Հրաչ Բաբայանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter