HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8,9 մլն դրամի վնաս է հասցվել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում հաշվարկել է 8.9 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 11-15.08.2014 թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 2.2 մլն դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 8.9 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված` անասունների ապօրինի արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 111.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 250.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 750.46 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 240.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի տարածքային բաժինների կողմից հայտնաբերված` մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1310.5 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.24 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 119.16 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 5.013 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

 

Լոռու տարածքային բաժնի և ոստիկանության Լոռու մարզային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 128.0 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 630.0 հազ. դր գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter