HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիների նկատմամբ իրականացվող դաժանությունները, որոնք հիրավի կարող ենք ցեղասպանություն անվանել, քանզի արդեն իսկ հայտնի է մեծ թվով սպանվածների, առևանգվածների և փախստականների մասին: Ավելին` Մերձավոր արևելքում բնակվող եզդիները փաստացիորեն ստիպված են տեղահանվել իրենց պատմական տարածքներից:

Մնք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային ազդեցիկ կառույցներին աչալրջորեն հետևել Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին և օր առաջ կանխել այնտեղ իրականացվող ոճիրը: 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի թուլ տալու նոր ցեղասպանություններ և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի չկրկնվեն 20-րդ դարասկզբից մարդկությանը որպես ծանր ժառանգություն հասած ցեղասպանությունները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտնում է իր զորակցությունը բարեկամ եզդի ժողովրդին: Այս օրերին մեր բոլորիս պարտքը պետք է լինի սատարել եզդիներին և հնարավորինս գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

20, օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter