HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը հետևել է ամենախոշոր սպանդանոցի շինարարությանն ու ծանոթացել խաղողի նորատունկ այգիներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել էր Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղ առկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013 թ․ 21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը:

Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր ներկայումս շինարարության փուլում է հանրապետությունում ամենախոշոր սպանդանոցներից մեկի կառուցումը, որն իրականացվում է 2013 թվականին հիմնադրված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի կողմից: Սպանդանոցի համար, որի նախագծային արժեքը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, Մասիս քաղաքի տարածքում ձեռք է բերվել 2,5 հեկտար հողատարածք, որի վրա կառուցվելու է շուրջ 6 հազար քառակուսի մետր շենքեր և շինություններ:

«Սպանդանոցը նախատեսված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթի համար, ունենալու է «Հալալ» մորթի արտոնագիր և համալրվելու է ժամանակակից սարքավորումներով: Սպանդանոցի արտադրական հզորությունը կկազմի 1000 գլուխ ոչխարի մորթ և 300 գլուխ տավարի մորթ` մեկ հերթափոխում»,- նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Բացի այդ, սպանդանոցին կից գործելու են մսի և ենթամթերքի տեսակավորման և փաթեթավորման, թափոնների վերամշակման արտադրամասեր և սառնարանային տնտեսություն: Սպանդանոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել հոկտեմբեր ամսին:

Տեղեկացնելով, որ ներկայումս հանրապետությունում ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցների շինարարությունը, նախարարը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի այդպիսի սպանդանոցներ կառուցել հանրապետության բոլոր մարզերում, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում օրենքի ուժով աստիճանաբար արգելել բակային մորթը:

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Մրգավան համայնք, որտեղ «Պռոշյանի կոնյակի գործարանը» հիմնել է կաթիլային եղանակով ոռոգվող 5 հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի նորատունկ այգիներ: Այստեղ հետագայում տեղադրվելու են նաև հակակարկտային ցանցե:

Նախարարն այնուհետև եղել է գործարանի վերամշակման արտադրամասում, հետևել է բանջարեղենի մթերման և արտադրության ընթացքին:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև Ոսկետապ համայնքում, զրուցել գյուղացիների հետ և դիտակել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերը:

Գյուղացիների տեղեկացմամբ այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ տեղադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ լոլիկի ցեց վնասատուի դեմ պայքարն արդյունավետ է իրականացվել և բարձր բերք է սպասվում:

Նախարարը գոհունակությամբ է արտահայտել մարզում ցորենի և գարու բերաքահավաքի արդյունքներից և նշել է, որ այս տարի ստացվել է 23000 տոննա ցորենի և 3500 տոննա գարու բերք: Ընդ որում, ցորենի միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 44 ցենտներ, իսկ գարու միջին բերաքտվությունը եղել է 40 ցենտներ:

Նախարարն այցի ավարտին շրջայց է կատարել «Բորոդինո» պահածոների գործարանում ու հետևել է մթերման և արտադրության գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter