HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Իրաքից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Իրաքի ներքաղաքական բախումների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին օգնություն տրամադրելու համար հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Օգնության տրամադրումն իրականացվելու է ՄԱԿ-ի փախստականների հարցերի բարձրագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություն է մտցվել Կառավարության` 2012թ. հաստատված այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Այդ ցուցակ ներմուծվել է Իրաքի անունը եւ փաստաթղթի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter