HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ կառավարությունը 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատել է համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողներին

ԼՂՀ կառավարությունը 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատել է համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողներին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որոշման նախագծով առաջարկվել է կարկտահարությունից 50 տոկոսից ավելի տուժած հողատերերին տրամադրել գարի: Աջակցության ընդհանուր չափը կազմում է ավելի քան 52 մլն դրամ:

Լրիվ ոչնչացված գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում սև ցել կատարելու նպատակով հողամշակին կտրամադրվի 1 հա-ին 40 հազար դրամ նյութական աջակցություն: «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից հողօգտագործողներին կտրամադրվի անհատույց սերմացու` կրկնացանքս կատարելու նպատակով: Մոտ 10 մլն դրամի պետական աջակցություն կստանան նաև բնական աղետներից տուժած խաղողայգիների տերերը` 1 հա-ի դիմաց 100 հազարական դրամի չափով: Կառավարության որոշման մեկ այլ նախագծով առաջարկվել է 1 տարով հողի հարկից և վարձավճարից ազատել համայնքային և պետական պահուստային ֆոնդերի հողօգտագործողներին:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև փոխառության կարգով տրամադրվելիք դիզվառելիքի վերաբերյալ հարցեր: Առաջարկ է հնչեցվել աջակցություն ցուցաբերել ոչմիայն համայնքային հողերի տերերին ու վարձակալներին, այլ նաև պետպահուստում գտնվող տարածքների ոչ խոշոր հողամշակներին:

Ըստ վարչապետի՝ դիզվառելիքի գինը սուբսիդավորվելու է շուրջ 100 դրամով, իսկ հողատերն ինքն է ընտրելու դիզվառելիքի տեսակն ու մատակարարող ձեռնարկությունը: Անդրադառնալով աշնանացանի աշխատանքների համար տրամադրվելիք աջակցությանը՝ առաջարկվել է համայնքային հողերի մշակողներին փոխառություն տալ մեկ հեկտարին 100 հազարական դրամիչափով՝ սերմացուի և գյուղտեխնիկայի ծախսերը հոգալու նպատակով: Վարչապետը, բավարար չհամարելով պատասխանատու մարմինների աշխատանքը, հանձնարարել էգյուղատնտեսության նախարարությանը բարձրացնել հողամշակների շրջանում բացատրական և ուսուցողական աշխատանքների արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter